Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայկական բժշկական ալյանս կովիդ-19

Հայկական բժշկական ալյանս կովիդ-19

Հարգելի ընկերներ,

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ շատ կարճ ժամանակում կյանքի կոչվեց COVID-19 վարակի հետ կապված, գիտական հենքի վրա ստեղծված օգտակար տեղեկատվություն պարունակող հայալեզու կայքի գաղափարը: Առողջապահության ազգային ինստիտուտի, Բժշկական կամավոր միություն ընդդեմ կովիդ-19 ՀԿ-ի և Հայկական բժշկական ալյանսի համատեղ ջանքերով ստեղծեցինք նոր տեղեկատվական հարթակ՝ www.covidprotocols.am կայքը: Կայքում զետեղված է Հարվարդի Brigham and Women's hospital-ի մշակած ուղեցույցների հայերեն թարգմանությունը՝ Կովիդի կլինիկական ընթացքից մինչև նեղ մասնագիտական ոլորտներ՝ սրտաբանություն, նյարդաբանություն, աղեստամոքսաբանություն, վիրաբուժություն և այլն: Կայքում նաև ներկայացված են Հայաստանի նեղ մասնագիտական բժշկական միությունների և ասոցիացիաների կողմից մշակված գործելակարգեր և ուղեցույցներ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Կայքն օգտակար տեղեկատվություն պարունակող առցանց հարթակ է COVID-19 վարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար: Կայքում առկա նյութերը պարբերաբար խմբագրվում են՝ համապատասխանելու վերջին թարմացումներին, բաժինները համալրվում են նոր տեղեկատվությամբ և ուսուցողական նյութերով:

 

Շնորհակալ ենք Բժշկական կամավոր միություն ընդդեմ կովիդ-19 ՀԿ-ի, Առողջապահության ազգային ինստիտուտի և Հայկական բժշկական ալյանսում միավորված բժշկական ասոցիացիաների թիմերից այս բարդ աշխատանքը պատվով կատարելու համար: Հատուկ շնորհակալություն Դավիթ Աբրահամյանին ու իր բժշկագիրների թիմին պրոֆեսիոնալ թարգմանության համար: COVID-19 վարակին մենք կհաղթենք միայն միասնական ուժերով:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ